2 նոյեմբերի 2011 - 15:12 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» վարկավորելու է ՀԿԵ հաճախորդներին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ (ՀԿԵ) համագործակցության շրջանակներում բանկը ՀԿԵ հաճախորդներին տրամադրելու է ֆինանսական ծառայությունների փաթեթ` բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով: Փաթեթը ներառում է համատեղ քարտ, որը թույլ է տալիս հաճախորդին կատարել վճարումներ ընկերության տրանսպորտային ծառայության կենտրոնում տեղադրված բանկի POS-տերմինալի միջոցով: Հաճախորդի քարտային հաշվին տրամադրվում է նաև նպատակային վարկային գիծ` ՀԿԵ ծառայությունների վճարման համար: Վարկի տրամադրման մասին որոշումը բանկը կայացնում է արագացված ռեժիմում` հաշվի առնելով հաճախորդի վարկունակությունը:

Ընկերության հաճախորդների և աշխատակիցների հարմարավետության համար ՀԿԵ գլխամասային գրասենյակում տեղադրվել է բանկոմատ, որը սպասարկում է բոլոր տեսակի բանկային քարտերը: