2 նոյեմբերի 2011 - 16:39 AMT
1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 378,94 դրամ

Նոյեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,510,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 379.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 379 դրամ:

Միաժամանակ 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 378,94 դրամ՝ նոյեմբերի 1-ի դրությամբ կրճատվելով 0,02 կետով։ Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521,16 դրամ՝ ավելանալով 1,98 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04 կետով՝ կազմելով 12,37 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։