2 նոյեմբերի 2011 - 18:20 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անվճար օգտվել «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիներից

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը ներկայացնում է անակնկալ «GOOD’OK» ծառայության բաժանորդների համար:Ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 1-30-ը բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու անվճար մեղեդիներ իրենց և իրենց մտերիմների համար ծառայության հատուկ մեղեդիների ցանկից: Մինչև նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիով:

Եթե բաժանորդն արդեն օգտվում է որևէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա նոյեմբերին տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է:

Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:

Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: