Շվեյցարական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված Դողու Փերինչեքը Շվեյցարիայի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Շվեյցարական դատարանը դատապարտել է հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ի պատասխան դատարանի նման վճռին` Փերինչեքը Շվեյցարիայի դեմ պատասխան հայց է ուղղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Այս կապակցությամբ ՄԻԵԴ-ը համապատասխան հայց է ուղարկել Թուրքիային, որից հետո թուրքական իշխանություններն այսօր նամակն ուղարկել են դատարան:
Թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի արձագանքն այս գործով, առայժմ հայտնի չէ:
Ինչպես հայտնի է, Փերինչեքը ակտիվ հակահայկական գործիչներից է, չնայած նրա հայկական ծագման վերաբերյալ կասկածների գոյությանը: