3 նոյեմբերի 2011 - 09:22 AMT
ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն հավատում է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի փառահեղ հաջողությանը

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հավատում է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի փառահեղ հաջողությանը:

«Օլիմպիական խաղերը Սոչիում շատ ուժեղ թիմ է պատրաստվում` Դմիտրի Չեռնիշենկոյի գլխավորությամբ: Մրցությունների նախապատրաստությունն արտակարգ հաջող ընթացք ունի, վստահ եմ, որ Ռուսաստանում մեզ հետաքրքիր և հաջողված Օլիմպիադա է սպասվում»,- ասել է Ռոգգեն, հաղորդում է itar-tass.com-ը:

Ռոգգեն հաղորդել է, որ նոյեմբերի կեսերին ծրագրում է այցելել Ռուսաստան, որտեղ կմասնակցի եվրոպական Օլիմպիական կոմիտեների 40-րդ Գլխավոր վեհաժողովին և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: «Ես կհանդիպեմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, և մենք, իհարկե, կխոսենք Սոչիում Խաղերի նախապատրաստության ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանում սպորտի զարգացման մասին»,- ասել է Ռոգգեն, որը Լոզանի Օլիմպիական թանգարանում մասնակցում էր Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհրդաժողովին` նվիրված երիտասարդական օլիմպիական մրցությունների կազմակերպման հարցերին: