3 նոյեմբերի 2011 - 10:41 AMT
Սերժ Սարգսյանը Արմեն Գևորգյանի ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առա՞ջ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկության մասին լուրերը օրերս պաշտոնապես կհայտարարվեն: Ինչպես գրում է «Հրապարակը», Սերժ Սարգսյանը նրա ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առաջ՝ նախին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցից անմիջապես հետո: Ըստ թերթի, Քոչարյանը չի արժանացել Պուտինի ընդունելությանը, իսկ ՀՀ նախագահը որոշել է ազատվել քոչարյանական թիմի անդամներից: Սակայն այդ մասին ավելի ուշ է հայտարարվելու:

Ըստ լուրերի, Արմեն Գևորգյանին դեսպանի պաշտոն է առաջարկվել, ինչից նա հրաժարվել է: