3 նոյեմբերի 2011 - 11:48 AMT
Սեյրան Օհանյան. Մենք անում ենք ամեն ինչ կառուցվածքի ներսում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար

Նոյեմբերի 3-ին կառավարության նիստից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միջադեպերը բանակում ամսական կտրվածքով նվազում են անցյալ տարվա համեմատ: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կառուցվածքի ներսում բարձրացնենք աշխատանքի արդյունավետությունը: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ողբերգական և անընդունելի է»,- ասել է նա:

Զինվորների ծնողներն ավանդաբար հավաքվել են կառավարության շենքի դիմաց և դիմել Սեյրան Օհանյանին, որն իր օգնականին հանձնարարել է գրանցել բոլոր բողոքներն ու խնդրանքները, այդ թվում, ըստ հնարավորության, գրանցել անձամբ նախարարի մոտ ընդունելության: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՊՆ-ն անում է ամեն հնարավոր բան բոլոր խնդիրները լուծելու համար: