3 նոյեմբերի 2011 - 11:50 AMT
Հայաստանի կառավարությունը վերջապես լուծեց Թռչկանի խնդիրը

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում վերջապես լուծում տվեց Թռչկանի ջրվեժի հիմնահարցին: Որոշվեց, որ այդ տարածքը կդասվի հատուկ պահպանվող տարածքների շարքին: Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ խնդիրը բնապահպանների ու ՀԿ-ների ուսումնասիրության առարկա է դարձել, ուստի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ խնդրին լուծում է տրվել: Նա նաև հավելել է, որ կառավարական որոշման նպատակն է, որ Թռչկանի տարածքը չօգտագործվի այլ նպատակների համար:

Թռչկանի ջրվեժն ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում և, ըստ «Հատուկ պահպանման բնական տարածքների մասին» օրենքի, ջրվեժի շրջակայքում արգելված է նրա պահպանումը վտանգող ցանկացած գործունեություն: