3 նոյեմբերի 2011 - 12:03 AMT
Լարիսա Ալավերդյանը վերջին հրաժարականները կապում է Սարգսյան-Քոչարյան հարաբերությունների հետ

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով երկրում վերջին հրաժարականները կապված են ներկա նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների հետ։ «Հրաժարականներում երևում է տրամաբանությունը, թե ով ում մարդն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա։ Միաժամանակ նա դա կապել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերություններում վերջին սրացումների հետ և հույս հայտնել, որ այդ հրաժարականներին չի հետևի բաժանություն (խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի որդին ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի աղջկա հետ)։ «Ընտանիքը վեր է ամեն ինչից»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է նոր խոսնակի հրաժարականին, նա նշել է, որ դա կլինի մարդ, որը դրսևորել է իրեն իշխանության համար և ապացուցել իր հավատարմությունը և կատարողականությունը։ Խոսելով Հովիկ Աբրահամյանի մասին՝ Ալավերդյանը նշել է նրա մարդամոտությունը և այն, որ առանց այդ ոլորտում փորձ ունենալու նա իրեն լավ է դրսևորել որպես խոսնակ, բարձրացրել է խորհրդարանի կարգապահությունը և պատգամավորների հաճախելիությունը։