3 նոյեմբերի 2011 - 14:36 AMT
Թուրքիան կարող է Սիրիայի համար փակել օդային տարածքը

Թուրքիան պատրաստ է խստացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները, ընդհուպ մինչև բուֆերային գոտու ստեղծման հնարավորություն և օդային տարածության փակում ավիացիայի թռիչքների համար։ Նման հայտարարություն է կատարել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։

Նախարարի խոսքով, Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն «ձեռքերը ծալած նստել», քանի դեռ Սիրիայում շարունակվում է արյունահեղությունը։ Նշվում է, որ խոսքը գնում է ոչ թե Անկարայի միակողմանի քայլերի, այլ համաշխարհային հանրության պատժամիջոցներին Թուրքիայի աջակցության պատրաստակամության մասին, գրում է «Ռոսբալտը»։

Այսօր Կահիրեում տեղի կունենա ԱՊԼ նիստը Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցով։