Համակարգչային բիզնեսից հրաժարվող, ապա մտափոխված Hewlett-Packard (HP) ընկերությունը կրկին վերադառնում է պլանշետային համակարգիչների արտադրության շուկա իր նոր Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող Slate 2 պլանշետով։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
Սարքն ունի 8,9 դյույմ էկրան, աշխատում է Intel Atom Z670 պրոցեսորով, ունի 32Գբ հիշողություն, 3 մեգապիքսել հետևի ֆոտոխցիկ, ինչպես նաև դիմացի VGA տեսախցիկ տեսազանգերի համար։
Slate 2-ը պլանշետների շուկայում դժվար թե աղմկահարույց լինի, քանի որ աշխատում է Windows 7-ով, որը երբևէ չի եղել հիանալի օպերացիոն համակարգ պլանշետների համար։
Այժմ HP-ն սպասում է Windows 8-ի՝ շուկա մուտք գործելուն որպես իր պլանշետի հարթակ։ Windows 8-ի վերջնական տարբերակը սպասվում է այս տարվա վերջում։
HP-ի Slate 2-ն արժենալու է ԱՄՆ-ում 700 դոլար, վաճառքի մեկնարկը ամբողջ աշխարհում սպասվում է նոյեմբերի վերջում։