3 նոյեմբերի 2011 - 16:41 AMT
Բրազիլիան հայ ուսանողներին առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կրթաթոշակային ծրագրեր

Բրազիլիայի կառավարությունը մոտակա չորս տարիների ընթացքում նախատեսում է տրամադրել շուրջ 75.000 կրթաթոշակային տեղ թե՛ Բրազիլիայի քաղաքացիների և թե՛ այլ երկրների համար: Այս կրթաթոշակային ծրագիրը կոչվում է «Գիտությունն առանց սահմանների»։ Այս մասին հայտնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։Կրթաթոշակները ֆինանսավորվելու են Բրազիլիայի կրթության նախարարության, գիտական և տեխնոլոգիական զարգացման ազգային խորհրդի և գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից:

Կրթաթոշակային տեղերի հատկացման համար առաջնային ոլորտներն են համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական աղետների կանխարգելման և նվազեցման տեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները, կայուն գյուղատնտեսական արտադրությունը, վերականգնողական էներգիանև այլն: