3 նոյեմբերի 2011 - 16:43 AMT
Կնոջն ու հորը սպանողին հայտնաբերել են ու կալանավորել

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը: Ոստիկանությունից դեռ երեկ հայտնել էին, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր՝ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին, Դարբաս գյուղից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին:

Մարտուն Աբրահամյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: