Իսրայելի զինվորականները պատրաստվում են դիմավորել 2 նավերը, որոնք մտադիր են ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Գազայի հատվածի շրջափակումը ծովից ճեղքելու փորձը սադրանք է Իսրայելի դեմ»,-հայտարարել. Է Իսրայելի պաշտպանության բանակը:
Ըստ առաքելության կազմակերպիչների, Գազա կմեկնի 2 նավ հումանիտար բեռով, որոնց ուղևորները կլինեն նաև 27 միջազգային իրավապաշտպաններ:
Կազմակերպիչները գերադասում են չհայտարարել, թե երբ կժամանեն նավերը:
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվեցին 2008-2009թ. ձմռանը, էլ ավելի բարդացան 2010թ. մայիսին, երբ «Ազատության տորմիղի» բռնազավթման արդյունքում 9 թուրք զոհվեց: