3 նոյեմբերի 2011 - 17:22 AMT
Եվրախորհրդարանի պատվիրակություն. Մենք ափսոսում ենք, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները

Եվրախորհրդարանի պատվիրակությունը ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական կապերի ամրապնդման գծով հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ հանդես է եկել ամփոփիչ եզրակացությամբ Հայաստան կատարած երկօրյա այցի արդյունքների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ «եվրախորհրդարանականները ափսոսում են, որ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները»: «Երկու երկրների հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»,-ասվում է եվրախորհրդարանականների հայտարարության մեջ:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովը օրակարգից հանեց արձանագրությունները, սակայն սեպտեմբերի 27-ին Հայ-թուրքական արձանագրությունները կրկին ընդգրկվեցին օրակարգում: