3 նոյեմբերի 2011 - 19:53 AMT
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

Նոյեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության նախագահ և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Կողմերը տեսակետներ փոխանակեցին արտաքին ու ներքին քաղաքականության մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ԵՎԶԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին ԵՎԶԲ գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը, նախագահի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Պիվովարսկին, գլխավոր քաղաքագետ Ֆրանկլին Սթիվսը, տարածաշրջանային տնօրեն Պոլ-Հենրի Ֆորեստիերը, խորհրդական Միկաէլա Բերգմանը, այլ ներկայացուցիչներ: Հյուրերի խնդրանքով խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրին ներքաղաքական ու արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները: