4 նոյեմբերի 2011 - 12:15 AMT
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

«Բոլոր այն լուրերը, թե Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հրաժարական է տալու, չեն համապատասխանում իրականությանը և անիմաստ է նաև խոսել նրան փոփարինողի մասին»,- PanARMENIAN.Net-ի լրագրողի հետ զրույցում նշել է նախարարության հասարակայնության և տեղեկատվության բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանը:

Նախօրեին հայկական լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի նախարար Արթուր Պետրոսյանը հրաժարական է տալու, և նրան փոխարինելու է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

Պետրոսյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը ստանձնել էր 2010 թվականի հունվարի 29-ին` փոխարինելով Արմեն Գրիգորյանին: