4 նոյեմբերի 2011 - 12:21 AMT
Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետը քննարկել են ՀՀՊ խնդիրները

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը «քսանյակի» գագաթաժողովի ժամանակ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք կարծիքներ են փախանակել արտաքին քաղաքականության, երկկողմանի հարաբերությունների, գազային ոլորտներում համագործակցության ընթացիկ արդի հարցերի շուրջ։ Բացի դրանից, Մեդվեդևը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև ՀՀՊ խնդիրները։

Կաննում ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որի շրջանակներում ընդհանուր հարցերից բացի հատուկ ուշադրություն է դարձվելու Հունաստանին օգնություն տրամադրելու հարցի լուծմանը, որը հայտնվել է խորը ֆինանսական և քաղաքական ճգնաժամի մեջ։