4 նոյեմբերի 2011 - 14:06 AMT
Պետրոս Էֆտիմիու. ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականները նպաստում են հասարակության իրազեկմանը

Անցած ամիս Դուբրովնիկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղի ունեցած բանավեճերը, Մոլդովայում աշխատանքին զուգահեռ, վկայում են, որ ԵԱՀԿ-ն հավատարիմ է հակամարտությունների կարգավորման ուղղությամբ իր առաքելությանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Նա նշել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման վեաբերյալ համաձայնագրերն ընդունում են կառավարությունները, սակայն այդ որոշումների հասարակական աջակցությունն ապահովում են հենց խորհրդարանականները: «Հենց խորհրդարանականներն են նպաստում ԵԱՀԿ գործունեության մասին հանրության իրազեկմանը»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: