4 նոյեմբերի 2011 - 14:09 AMT
Ձյուդոյի երիտասարդական ԱԱ. Դավիթ Ղազարյանը պարտության մատնեց Մարտին Վեգվարիին

Քեյփթաունում (ՀԱՀ) ընթացող աշխարհի ձյուդոյի երիտասարդական առաջնության երկրորդ մրցաշարային օրը հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ, Սինգապուրում առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը։

Մինչև 66 կգ քաշային կարգում նա հաղթանակ է տարել Մարտին Վեգվարիի նկատմամբ (Հունգարիա) և հաջորդ փուլում հանդիպելու է ճապոնացի Շո Տատեյամայի հետ։

Հաղթանակ է տարել նաև մեկ այլ հայ մարզիկ Անդրանիկ Չափարյանը (73 ք/կ), որը մրցելու է Դերեք Լանգլոիսի հետ (Կանադա)։