4 նոյեմբերի 2011 - 15:21 AMT
Եվրոպայի շախմատի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում խաղալու է Խորվաթիայի հետ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նոյեմբերի 4-ին Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում հունական Պորտո Կարաս քաղաքում հանդիպելու է Խորվաթիայի հետ։

Էլինա Դանիելյանի մրցակիցը լինելու է Վալենտինա Գոլուբենկոն, Լիլիթ Մկրտչյանը հանդիպելու է Բորկա Ֆրանչիսկովիչի, Լիլիթ Գալոյանը՝ Միրյանա Մեդիչի, Մարիա Կուրսովան՝ Քրիստինա Սարիչի հետ։

Առաջին տուրից հետո հայ շախմատիստուհիները 2 միավորով 14-րդ տեղում է, իսկ Խորվաթիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ 4 միավորով առաջատար է Սերբիայի հավաքականը։