4 նոյեմբերի 2011 - 15:33 AMT
Թողարկվել է երաժշտություն լսելու նոր ռետրո ծրագիր iPhone-ների համար

AirCassette կոչվող ծրագիրը երաժշտական նվագարկիչ է iOS սարքերի համար։ Այն իր ռետրո դիզայնի շնորհիվ տեղափոխում է օգտագործողին 80-ականներ։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ մեկը ձայներիզի ժապավենը գրիչով առաջ և ետ է տալիս, հայտնում է Gadget Lab-ը:

Այս ծրագրի միջոցով հնարավոր է նաև կիսել սիրելի երգերը սոցիալական ցանցերում։ Այն կիսում է ձայներիզի նկարը՝ վրան գրչանման տառատեսակով գրված կատարողի անունն ու երգի անվանումը

Օգտագործողը կարող է ընտրել ձայներիզի դիզայնը բազմաթիվ տարբերակների միջից։

AirCassette ծրագիրը կարելի է ներբեռնել iTunes-ից 2 դոլարով։