4 նոյեմբերի 2011 - 18:17 AMT
Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս առթիվ շնորհավորական ուղերձ է գրել՝ նշելով. «Հարգելի գործընկեր, շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում անսպառ ուժ ու եռանդ Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքում»։