5 նոյեմբերի 2011 - 09:27 AMT
Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է

Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է` բոլոր նրանց, ովքեր ծառայում են հետախուզական զորքերում կամ այս կամ այն կերպ կապ ունեն հետախուզական գործողությունների հետ:

Հետախույզները կարող են օգտագործել տեղեկատվության հավաքագրման ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի մեթոդներ` տեղեկատվության հավաքագրում ու անալիզ բաց աղբյուրներից, արտասահմանյան ռադիոգծերի գաղտնալսում, հետախուզական տարբեր սարքերի օգտագործում և այլն: Հետախուզության ժամանակ կարող են կիրառվել նաև ապօրինի գործողություններ, ինչպես օրինակ լրտեսությունն ու տեղեկատվության հափշտակումը:

Ռազմական հետախուզությունը գործող կամ հավանական հակառակորդի ռազմական ռեսուրսների ու հնարավորությունների, խոցելի կողմերի մասին տեղեկատվության հավաքագրումն ու մշակումն է: Այն լինում է մարտավարական և ռազմավարական:

PanARMENIAN.Net-ը շնորհավորում է ՀՀ զինված ուժերում ծառայող հետախույզներին ու մաղթում նրանց հնարավորինս շատ տեղեկություններ գործող կամ հավանական հակառակորդների մասին: