6 նոյեմբերի 2011 - 15:18 AMT
Վրաստանն արդյունավետ երկխոսություն է ակնկալում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցից ակնկալում է արդյունավետ և բովանդակալից երկխոսություն, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք գործնական, արդյունավետ և բովանդակալից երկխոսություն», ասել է Ջալագանիան:

«Այս այցը հաստատում է Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների որակապես նոր փուլի սկիզբը»,- ասել է նա: