6 նոյեմբերի 2011 - 16:19 AMT
Անդրես Ֆոգ Ռասմուսեն. Վրաստանը լուրջ առաջընթացի է հասել ՆԱՏՕ մտնելու ճանապարհին

Վրաստանը լուրջ առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ն անդամ դառնալու ճանապարհին, հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք սկսել ենք պատրաստվել Չիկագոյում կայանալիք գագաթնաժողովին և հաջորդ շաբաթ իմ այցելությունը Վրաստան և այնտեղ ՆԱՏՕ նիստն անցկացնելը այդ գագաթնաժողովին պատրաստվելու մաս են»,- հայտարարել է նա:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ առայժմ նա չի կարող ասել է, թե «ինչպիսի որոշում է ընդունվելու Վրաստանի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ դա լինելու է առաջընթացի քայլ»:

«Երեք տարի առաջ Բուխարեստում որոշում է ընդունվել այն մասին, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ: Մենք բոլորս գիտենք, որ ՆԱՏՕ անդամ դառնալու համար պետք է բավարարել դաշինքի չափանիշները և այդ առումով Վրաստանը զգալի առաջընթացի է հասել»,- ասել է նա: