6 նոյեմբերի 2011 - 16:38 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ակնկալում է ֆինանսավորման ավելացում կազմակերպության անդամների կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, որ նրա անդամ երկրները հնարավորություններ կգտնեն ֆինանսական աջակցությունն ավելացնելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Որոշ երկրներ մեզ դրական ազդակներ են ուղարկել, որ նրանք անպայման վճարումներից բացի կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասել է Բոկովան: Նրա խոսքով, ապագայում կազմակերպությունը սկսելու է իր ֆոնդերը համալրելու արշավ: Դա պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր համաժողովը հաստատել էր նրա կազմում ընդգրկվելու Պաղեստինի հայտը: Մի քանի օր անց նման որոշում էր ընդունել Իսրայելը: