Ամերիկյան փոփ աստղ Lady Gaga-ն միանգամից չորս մրցանակներ է ստացել MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունում «լավագույն երգչուհի», «լավագույն տեսահոլովակ», «լավագույն երգ» և «երկրպագուների ամենամեծ քանակություն» անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունը կայացել է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Բելֆաստում, որտեղ 24-ամյա երգչուհին կրկին ցնցել է հանդիսատեսին իր արտասովոր զգեստներով։
Լավագույն կատարման և փոփ երաժշտության կատարման համար մրցանակները բաժին են ընկել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին։ Երկու մրցանակ է շահել R&B ոճում երիտասարդ երգիչ Բրունո Մարսը։
Մրցանակներ են շահել նաև Քեթի Փերին, որը պարգևատրվել է լավագույն կենդանի կատարման համար, Էմինեմը և Linkin Park-ը։ MTV Europe Music Awards-ն ամեն տարի տեղի է ունենում տարբեր քաղաքներում։