7 նոյեմբերի 2011 - 10:42 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 715 միավորով բարձրացել է 62-րդ տեղը

Նոյեմբերի 7-ին ATP-ն հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 715 միավորով 62-րդ տեղն է բարձրացել:

Լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր ակտիվում 13 475 միավոր ունի, 9 500 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա), 3-րդում` Էնդի Մարրեյը (Անգլիա) 7 200 միավորով:

Նալբանդյանը Ստոկհոլմում կայացած առաջնությունում ստացած վնասվածքից հետո բաց կթողնի մի քանի մրցաշար և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Նալբանդյանը Արգենտինայի հավաքականին կօգնի Դևիսի Գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան: