7 նոյեմբերի 2011 - 12:32 AMT
Ռոմարիոն որոշել է առաջադրել թեկնածությունը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում

Հայտնի ֆուտբոլիստ Ռոմարիոն՝ Բրազիլիայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը, որոշել է առաջադրել թեկնածությունը Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնում ընտրությունները կայանալու են 2012-ին։ Ռոմարիոն իր քաղաքական կարիերան սկսել է որոշ ժամանակ առաջ և հիմա զբաղեցնում է տեղի խորհրդարանի պատգամավորի պաշտոնը, հաղորդում է vesti.ru-ն։

Ֆուտբոլիստը խոստացել է, որ եթե հաղթի ընտրություններում, նրա հիմնական խնդիրը կլինի քաղաքը 2014-ի աշխարհի առաջնությանը նախապատրաստելը։

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոմարիոն խփել է ավելի քան հազար գոլ, 1994-ին Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ ժամանակ նա ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։