7 նոյեմբերի 2011 - 15:34 AMT
«Արմավիա» ավիաընկերությունը կվաճառվի՞ Հայաստանի նախագահի փեսային

ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ «Արմավիայի» օդաչուների անձնակազմի մի մասին հեռացրել են աշխատանքից, իսկ ընկերությունը «հարմար» գնով վաճառվել է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ազգային ավիափոխադրողի մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ընկերության չվերթերը հետաձգվել էին օդանավակայանին «Արմավիայի» ունեցած պարտքի պատճառով, որը երկու անգամ գերազանցում է ընդունված նորմերը: Սակայն, օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը նոյեմբերի 7-ին հայտարարել է, որ օդանավակայանը չի բարձրացրել սակագները ավիափոխադրողների համար: Չվերթերի սպասարկման ժամանակացույցը կպահպանվի մինչև ընթացիկ շաբաթվա կեսերը: Այնուամենայնիվ, ըստ նրա, «Արմավիան» դրական է տրամադրված պարտքի մարման հարցում:

«Սակագնային քաղաքականության շուրջ բանակցությունները օդանավակայանի ղեկավարության հետ շարունակվում են, այժմ մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով»,-հավելել է Նանա Ավետիսովան: