7 նոյեմբերի 2011 - 15:40 AMT
ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իրանական միջուկային զենքի մշակմանը մասնակցում են արտասահմանցիներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկատվություն ունի այն մասին, որ Իրանը կարող էր քայլեր կատարել միջուկային զենքի ստեղծման ճանապարհին արտասահմանյան մասնագետների օգնությամբ, գրում է Washington Post ամերիկյան թերթը՝ մեջբերելով աղբյուրը դիվանագիտական օղակներում։

Անհայտ երկրների հետախուզությունների տվյալների համաձայն, տարիներ շարունակ սպառազինությունների ստեղծման հարցերով ոմն «խորհրդային» մասնագետ խորհրդատվություն է անցկացրել իրանցի գործընկերների հետ պայթուցիչների ստեղծման հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՄԱԳԱՏԷ ղեկավար Յուկիա Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր համաձայնություն հրապարակելու պլանների մասին։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու հարցում, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։