7 նոյեմբերի 2011 - 15:45 AMT
Ալավերդիում մինչև տարեվերջ կավարտվի հեռախոսակայանների թվայնացումը

«ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:

Մինչև տարեվերջ ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: