7 նոյեմբերի 2011 - 16:14 AMT
Նոյեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 380,47 դրամ

Նոյեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 740,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 382.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383 դրամ:

Նոյեմբերի 7-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 380,47 դրամ՝ նոյեմբերի 6-ի համեմատ ավելանալով 1,12 կետով։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 521,40 դրամ՝ կրճատվելով 4,00 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կրճատվել է 0,08 կետով՝ կազմելով 12,39 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։