7 նոյեմբերի 2011 - 16:46 AMT
Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարն աջակցում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին

Ռուսաստանը ԵԱՀԿ կարևոր անդամ է և ակտիվ դեր է խաղում այդ կազմակերպության մեջ, ասվում է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Էյմոն Գիլմորի հոդվածում, որը հրապարակվել է ռուսական «Կոմերսանտ» թերթում։

«Հակամարտությունների լուծման ոլորտում օրինակ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և նախարար Սերգեյ Լավրովը շատ են աշխատել նրա վրա, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանը լուծեն իրենց հակասությունները Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և և ես ամբողջությամբ ողջունում եմ և աջակցում եմ այդ ջանքերին։ Ավելի լայն առումով ես ուրախ կլինեմ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորության և ԵԱՀԿ գործունեության բոլոր հարցերի շուրջ սերտ երկխոսության համար»,- նշում է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարը։