7 նոյեմբերի 2011 - 17:15 AMT
2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 621 539 բաժանորդ

2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 621 539 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8682-ով, այդ թվում 1298-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով, հաղորդում է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: