7 նոյեմբերի 2011 - 17:46 AMT
Նոր Firefox 8 բրաուզերն հասանելի է ներբեռնման համար

Mozilla Firefox բրաուզերի նոր թարմացումը՝ Firefox 8-ը, արդեն հասանելի է ներբեռնման համար՝ չնայած ընկերությունը պաշտոնական գործարկումը նշանակել է նոյեմբերի 8-ին։ Այնուամենայնիվ, Mozilla-ն նոր թարմացումներն, արդեն ավանդաբար, նախօրոք հասանելի է դարձնում իր սերվերներից։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Նոր թարմացումը դուրս եկավ Firefox 7-ից ուղիղ մեկուկես ամիս հետո։ Սա Mozilla-ի նոր ռազմավարությունն է՝ 6 շաբաթների ընթացքում սպասել նոր թարմացման։

Firefox 8-ի նորույթներն են հենց բրաուզեր որոնման պատուհանում ինտեգրված Twitter-ի հասանելությունը, մի քանի հավելյալ tab-եր և վերափոխված անվտանգություն։