7 նոյեմբերի 2011 - 19:35 AMT
Հունական Սալոնիկում հարձակվել են թուրքական հյուպատոսության և Աթաթուրքի թանգարանի վրա

Հունական Սալոնիկ քաղաքում անարխիստները հարձակվել են Մուստաֆա Փաշա Աթաթուրքի տուն-թանգարանը հսկող ոստիկանական բաժանմունքների և Թուրքիայի հյուպատոսության վրա, հաղորդում է CNNTürk-ը:

Ոստիկանական բաժանմունքներ այրվող խառնուրդով շշեր էին նետվել, ինչի արդյունքում այրվել է ոստիկանական ավտոբուս:

Ոստիկանների և հարձակվողների միջև բախում է տեղի ունեցել: Ոստիկանությունը նրանց դեմ աղմկարար նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառել: Բախման արդյունքում 1 ոստիկան է տուժել: