8 նոյեմբերի 2011 - 09:47 AMT
Օբաման շնորհակալ է ՆԱՏՕ-ին Լիբիայում հեղափոխություն կատարելու և Քադաֆիի սպանության համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին Լիբիայում կատարած գործողության մեջ ունեցած ավանդի համար, հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը։

«Երկու առաջնորդներն էլ համաձայնվել են, որ արագ և որոշիչ գործողությունները փրկել են հազարավոր լիբիացիների կյանքեր»,- ասվում է մամլո հաղորդագրությունում։