8 նոյեմբերի 2011 - 13:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իրան. Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ դավադրության մասին ԱՄՆ հայտարարությունը չհաջողված հոլիվուդյան սցենար է

«Երկար տարիների ընթացքում տարբեր ուժեր, մասնավորապես արևմտյան, ճնշում են գործադրում Իրանի վրա, սակայն մենք արդեն վարժվել ենք դիմակայել և այն էլ բավական հաջող»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին։

Իրանական ուժերի կողմից Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը նախապատրաստելու մասին ԱՄՆ հայտարարությունը չհաջողված հոլիվուդյան սցենար է»,- նշել է Սալեհին՝ մեկնաբանելով վերջերս տեղի ուենցած միջադեպը»։

Նախարարի խոսքով, ԱՄՆ-ն այնքան է ձգտում ցանկացած ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա, որ համաձայն է հանդես գալ նույնիսկ նման անհեթեթ պատմությամբ։

ՖՈՏՈՇԱՐՔ