9 նոյեմբերի 2011 - 12:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կասպից ծովի գազը չի խանգարում Օսլոին հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին

Նորվեգիան հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Յոնաս Գահր Շտյորեն Երևանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների մասին հարցին, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը։

«Նորվեգիայի և Ադրբեջանի միջև առկա են լավ հարաբերություններ, ինչը կապված է Կասպից ծովի հատակից գազ արդյունահանելու համատեղ նախագծերի հետ, սակայն Նորվեգիան հավատարիմ է միջազգային իրավունքի հիման վրա հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասել է Շտյորեն։

Այդ առումով նախարարը նշել է, որ եվրոպական երկրները պետք է ամրապնդեն Հայաստանի հետ հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների հետ ավելի լավ ծանոթանալու համար։ «Շատ կարևոր է եվրոպական երկրների և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը»,- ասել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը։

Նոյեմբերի 8-10-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է այցելել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն:

Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ