9 նոյեմբերի 2011 - 12:53 AMT
Կապան քաղաքի լճակում կնոջ դի են հայտնաբերել

Նոյեմբերի 8-ին`ժամը 16.36-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը: Փրկարարները լճից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ ,1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին: