9 նոյեմբերի 2011 - 13:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբադյան. Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման

Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ հարաբերությունների բազմակողմանի խորացման։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարի խոսքով, «ցավոք սրտի, առայժմ Հայաստանի և Նորվեգիայի միջև չկա զարգացած պայմանագրաիրավական համակարգ և երկկողմանի պայմանագրերի քանակը մեծ չէ»։ Սակայն ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, երկրները ձգտելու են համագործակցության ընդլայնման։ Այդ առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկկողմանի քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու մասին համաձայնագիրը։ «Քաղաքական տեսանկյունից դա շատ դրական երևույթ է»,- ասել է նա։

Այսօր նաև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին։ Միաժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյոք դա կհանգեցնի մոտւքի արտոնագրի ռեժիմի հեշտացման սովորական քաղաքացիների համար, Նալբանդյանը նշել է. «Մուտքի արտոնագրի հեշտացումը Շենգենյան գոտու երկրների հետ տեղի է ունենում «Արևելյան գործընկերության» շրջանակներում»։

ՖՈՏՈՇԱՐՔ