9 նոյեմբերի 2011 - 13:41 AMT
Դոնի Ռոստովում բացվելու է ռուս-հայկական բարեկամության թանգարան

Նոյեմբերի 25-ին Դոնի Ռոստով քաղաքում բացվելու է ռուս-հայկական բարեկամության թանգարան: Ինչպես հաղորդում է Նոր Նախիջևանի հայկական համայնքի պաշտոնական կայքը, բացմանը թանգարանի դիմաց կազմակերպվելու է թատերական ներկայացում: Թանգարանի հանդիսավոր բացմանը ներկ են գտնվելու Դոնի Ռոստովի և Ռոստովի շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանից, Մոսկվայից և Ռուսաստանի մյուս քաղաքներից պատվավոր հյուրեր, գիտնականներ, արվեստագետներ և այլն:

Թանգարանը գտնվելու է Ռոստոնի շրջանային երիտասարդական ակադեմիական թատրոնի շենքի դիմաց: