9 նոյեմբերի 2011 - 14:12 AMT
Քուրդ ահաբեկիչները կոտրել են Թուրքիայի ֆինանսների նախարարության կայքը

Թուրքիայի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման Քրդստանի աշխատավորկան կուսակցության անդամների կողմից քարոզչական նպատակներով։ Նախարարությունը ապաակտիվացրել է կայքը՝ խոստանալով քաղաքացիներին, որ այն շուտով կրկին հասանելի կլինի։

Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Չիմչեկն ասել է, որ արդեն հետաքննություն է սկսվել ՝ մեղավորներին գտնելու նպատակով։

Քրդստանի աշխատավորկան կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Այն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և Եվրամիությունը։