9 նոյեմբերի 2011 - 16:22 AMT
Զորամասի շտաբի պետի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառք վերցնելու մեղադրանքով

ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին (3000 ԱՄՆ դոլար) օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: