9 նոյեմբերի 2011 - 16:23 AMT
Տարվա ավարտին կհաջողվի հասնել պետբյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին, համոզված է Գագիկ Մինասյանը

Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը համոզված է, որ տարվա ավարտին կհաջողվի հասնել բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին՝ 4 տոկոս (±1,5 տոկոս)։ Նա նշել է, որ տարեսկզբի բարձր գնաճային ճնշումները հիմա թուլացել են։ «Հոկտեմբերի սկզբին մենք 12-ամսյա կտրվածքով արձանագրել ենք գնաճի 5,7 տոկոս, իսկ դեկտեմբերից մինչև հոկտեմբեր՝ 0,9 տոկոս»,- ասել է Մինասյանը։

«Բայց ցանկացած, նույնիսկ ամենանբարենպաստ զարգացումների դեպքում մենք դեկտեմբերին կկարողանանք ապահովել բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշը»,- ասել է նա։