9 նոյեմբերի 2011 - 16:27 AMT
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները կկարողանան լիցքավորել իրենց բջջայինը Telcell վճարային տերմինալներով

Telcell վճարային համակարգը և «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարել են ինքնասպասարկման տերմինալների միջոցով հաշիվների վերալիցքավորման ծառայության մեկնարկի մասին, հայտնում է ընկերությունն իր կայքում։

Այսուհետ Ղարաբաղ Տելեկոմի բջջային, քաղաքային և անլար ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները ընկերության ավելի քան 350 վճարման տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ԼՂՀ-ում և Հայաստանի ամբողջ տարածքում:

Օպերատորի կոճակը տեղադրված է «Բջջային կապ» և «Կոմունալ վճարումներ» բաժիններում: Վճարման գործընթացը պահանջում է ոչ ավել քան 1 րոպե և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործառքի ավարտից հետո վճարողը ստանում է իր բջջային համարին SMS-ծանուցում։

«Այսուհետ անգամ գտնվելով Հայաստանի տարածքում, մեր բաժանորդները կարող են մարել իրենց հեռախոսների հաշիվները և, ըստ անհրաժեշտության, վերալիցքավորել բջջային համարների հաշվեկշիռը»,- ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգես Տերտերյանը։