9 նոյեմբերի 2011 - 16:30 AMT
Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը «Վոլին-2011» մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել

Հայ լրագրողների ֆուտբոլային թիմը Լուցկում (Ուկրաինա) մինի ֆուտբոլի «Վոլին-2011» 14-րդ միջազգային առաջնությունում 3-րդ տեղն է զբաղեցրել։

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ լրագրողները 3։0 հաշվով հաղթել են Լիտվայի թիմին։ Առաջնության հաղթող է դարձել Բելառուսի թիմը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան։ Մասնակցում էին նաև թիմեր Ռուսաստանից և Լեհաստանից։

Հայ լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցում է ԱՊՀ երկրների բոլոր ֆուտբոլային առաջնություններին, բացի 2000 թվականից, երբ մրցաշարը կայացավ Բաքվում։ 12 տարվա ընթացքում հայկական թիմը մեկ անգամ չեմպիոն է դարձել և երեք անգամ բրոնզե մեդալ նվաճել։