Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսին, որն իր նոր լույս տեսած գրքում նկարագրել է, թե ինչպես է դիամակայել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:
«Ռայսը ոչ միայն նշում է բանաձևի ընդունումը կասեցնելու իր մտադրությունները, այլ նաև քամահրանքով է խոսում ԱՄՆ-ում հայկական լոբբիի մասին»,-ասում է իր ուղերձում վարչության անդամ Քեն Խաչիկյանը:
Նամակում Խաչիկյանը կոչ է անում ԱՄՆ հայ համայնքին համախմբվել՝ թույլ չտալու համար, որ նրա նման գործիչները նշանակվեն որևէ պաշտոնի:
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվել էր ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին, որի քվեարկությանը Ներկայացուցիչների պալատում ու Սենատում վետո դրեց նախագահ Բուշի վարչակազմը: